Հայաստանը Վիետնամի ու Սինգապուրի հետ թույլ տնտեսական կապեր ունի |hetq.am|

hetq.am: Նիկոլ Փաշինյանն այս օրերին այցելելու է Վիետնամ ու Սինգապուր: Ինչպես հայտնել են վարչապետի աշխատակազմից, այցերը ծրագրված են հուլիսի 4-9-ը։ Հայաստանում Սինգապուրը հաճախ է հիշատակվում որպես օրինակելի ու զարգացող տնտեսություն ունեցող երկիր։ Վիետնամն էլ այսօր դասվում է զարգացող երկրների շարքին։ Սակայն Հայաստանին դեռևս չի հաջողվել ամուր տնտեսական կապեր հաստատել նրանց հետ։

Հայ-վիետնամական առևտրում Հայաստանը ներմուծողի դերում է

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանը Վիետնամից ներմուծել է 46 մլն դոլարի ապրանք։ Վիետնամական ծագման ապրանքի ներմուծումը հայկական շուկա 2017 թվականի համեմատ աճել է 11.6 մլն դոլարով կամ մոտ 33.4%-ով։ Նույն ընթացքում Հայաստանը Վիետնամ է արտահանել ընդամենը 0.57 մլն դոլարի ապրանք` 2017 թվականի մոտ 0.16 մլն դոլարի դիմաց։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։

Չնայած դրան՝ վերջին տասը տարիների դինամիկան ցույց է տալիս, որ Հայաստան-Վիետնամ առևտրաշրջանառությունը երբեք էական ծավալներ չի ունեցել և հիմնական հիմնված է Վիտենամից Հայաստան ներմուծման վրա։ Միայն կարելի է նկատել, որ այս ընթացքում որոշակիորեն ավելացել է ներմուծումը։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 2009 թվականին Հայաստանը Վիետնամից ներմուծել է 8 մլն դոլարի ապրանք։

Նշենք, որ թեև Վիճկոմիտեն արտաքին առևտրի տվյալները ստանում է Մաքսային ծառայությունից, սակայն մաքսային տվյալները Վիտենամից կատարված ներմուծման վերաբերյալ էականորեն տարբերվում են։ Վիճկոմիտեից մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ հարկավոր է հիմք ընդունել իրենց հրապարակած ցուցանիշները, որոնք փոխանցվում են նաև ՄԱԿ-ի բազային՝ UN Comtrade-ին, քանի որ Մաքսային ծառայության տվյալները հրապարակվել են ավելի շուտ և հետագայում դրանք թարմացվել են Վիճկոմիտեին տրամադրելուց առաջ։

Նախորդ տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է հիմնականում սուրճ, տեխնիկա, մասնավորապես՝ հեռախոս ու համակարգիչ, կոշիկ ու հագուստ։

Ավելին՝ hetq.am-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն