2021-01-26-ac2c1958-336a-407e-872c-3f4123d74375.PNG

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ |hetq.am|

hetq.am: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ։ Այդ մասին հայտարարել է խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը։

«Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի պատվաստման փուլը։ Սահմանված գրաֆիկի համաձայն՝ այս պահի դրությամբ պատվաստվել է ավելի քան 1 900 ռուսական զինծառայող»,- լրագրողներին հայտնել է Պերեպելկինը։ Նա նշել է, որ Արցախում շարունակում է պահպանվել հրադադարը, չեն արձանագրվել դրա խախտման դեպքեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն