Պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումը մեզ հսկայական առավելություն է տվել․ Իլհամ Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումն ադրբեջանական կողմին հսկայական առավելություն է տվել։ Այդ մասին գրում է minval.az-ը։

«Իհարկե, խոսելով տեխնոլոգիական զարգացման ոլորտում իրականացված աշխատանքի մասին, ես պետք է նշեմ արբանյակները։ Որպես մարդ, որը ղեկավարել է այդ ոլորտը, դուք լավ գիտեք այդ ողջ աշխատանքը։ Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում էին, թե ինչ նպատակով է արվում այդ ամենը։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այն մեզ շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո, մեզ հսկայական առավելություն էր տալիս… Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետևելը և նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն էր տվել»,- նշել է Ալիևը՝ Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևի հետ առցանց հանդիպման ժամանակ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով