Ֆրանսիան կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը. ԱԳՆ պետքարտուղար|armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

«Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն և հարգվեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեզ համար կարևոր է շարունակել խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի ի վերջո հաշտեցումը հնարավոր լինի»,- ասաց Լըմուանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով