Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով ընթանում է հետաքննություն|armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակման դեպքով: Այս մասին ասաց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Դեսպանությունն իր խոր մտահոգությունն է արտահայտել: Վստահում ենք, անշուշտ, Ֆրանսիայի իշխանություններին՝ հետաքննությունը վարելու և մեղավորներին բացահայտելու հարցում: Անշուշտ, մտահոգված ենք, որովհետև վերջին շրջանում առաջին դեպքը չէր, երբ հայկական մշակութային օջախները, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողները թիրախ են դառնում: Սա գալիս է լրացնելու հայկական մշակութային օջախների նկատմամբ ոտնձգությունների շարքը, սպասում ենք հետաքննության ընթացին»,- ասաց Տոլմաջյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով