Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն»–ը դիմել է Արագածոտնի մարզպետին |news.am|

news.am։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Օշականի կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան է տեղադրված։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դիմել են Արագածոտնի մարզպետին՝ լողավազանը ապամոնտաժելու համար։

«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»,–ասված է հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով