Թող մեր Հայրենյաց պաշտպանն իր վեհ առաքելությունն իրականացնի միայն անվտանգ պայմաններում. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հայրենյաց պաշտպանի այս սուրբ օրը ես գլուխ եմ խոնարհում հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, նրանց ծնողների, զավակների, կանանց, հարազատների, մեր ողջ ժողովրդի առջև: Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի ցավն անսահման խորն է ու անամոք:
 
Գլուխ եմ խոնարհում պաշտպանության բանակի բոլոր զինվորների, սպաների, աշխարհազորայինների, կամավորականների առջև, ովքեր օրհասական պահին հայրենիքի շահը վեր դասեցին ամեն ինչից՝ քաջաբար ու անվեհեր կանգնելով մահվան դեմ հանդիման:
 
Մենք խորապես շնորհակալ ենք բոլորին ու երախտապարտ, հպարտ ենք նրանց անմնացորդ նվիրումի, արիության ու խիզախության, նրանց մարդ տեսակի համար: Նման անձնուրաց ու հայրենասեր անհատների շնորհիվ է հարատևում ազգը, կերտվում պատմությունն ու ապագան:
 
Թող այսուհետ մեր Հայրենյաց պաշտպանն իր վեհ առաքելությունն իրականացնի միայն ու միայն անվտանգ պայմաններում, և բոլորիս ջանքերը ծառայեն մեր նահատակ եղբայրների կիսատ թողած գործի շարունակմանը, հայ ժողովրդի վերքերի բուժմանը, հայրենիքի շենացմանն ու զորացմանը»:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով