2021-01-28-c548470c-f911-4260-a8d9-afbc7475b63b.jpeg

Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակից 26 անձ է բերման ենթարկվել |armtimes.com|

armtimes.com: Իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջով անցկացված ընդիմության հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 26 անձ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Բերման ենթարկվածներն ակցիայի մասնակիցներ են, թե կազմակերպիչներ, առաջիկայում կհստակեցվի:

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաք է կազմակերպվել:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն