2021-01-28-ad0106f0-c2b0-4d81-9423-5f4f5c489d70.jpeg

Համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը. Մարուքյան

Ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ՝ Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
 
«Պատերազմում ստացած ծանր հարվածն իր վրա վերցրեց հենց Հայոց բանակը։
Հայ զինվորն ու սպան ամեն ինչ արեցին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար»,- գրել է պատգամավորը: 
 
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նույնիսկ  այս ծանրագույն կորուստների և քաղաքական անպատասխանատվության պայմաններում որևէ մեկը չի չեղարկել այն ճշմարտությունը, որ Հայոց բանակը Հայաստանի և Արցախի բնականոն գոյության երաշխավորն է։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն