ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել, այս պահին գտնվում է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում։

Այս մասին ասաց Ղազարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Գալստյանը։ Պաշտպանը նշեց, որ ի սկզբանե Ղազարյանը բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, ապա՝ տեղափոխվել Երևանի քննչական վարչություն, արդեն երեք ժամը լրացել է, ինչ նա անազատության մեջ է, սակայն ազատ չի արձակվում։ Փաստաբանն ասաց, որ Ղազարյանն այս պահին որևէ գործով որևէ  կարգավիճակ չունի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով