Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երկրի Անվտանգության խորհրդի որոշումը Ռուսաստանի մի շարք իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ անհատական նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Նախագահի պաշտոնական կայքում պատժամիջոցների ցանկը չի հրապարակվել։

Նախագահը երկրի ԱԳՆ֊ին կարգադրել է նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ծանուցել ԵՄ֊ի, ԱՄՆ֊ի համապատասխան կառույցներին ու առաջ քաշել նրանց կողմից Ռուսաստանի նկատմամբ նմանատիպ նոր սահմանափակումներ ընդունելու անհրաժեշտության հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով