ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը |tert.am|

tert.am: ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցեր, այդ թվում՝  ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն