Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166901 դեպք, մեկ օրում գրանցվել է 173 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 1767  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 766 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն