Աշխարհում սպառվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութերի 85 մլն չափաբաժին. Իսրայելը պատվաստվածների թվով աշխարհում առաջինն է |tert.am|

tert.am: Իսրայելը շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պատվաստումների թվով առաջատար պետությունը՝  պատվաստելով յուրաքանչյուր 100 մարդուց 49-ին, հայտնում է ուկրաինական Korrespondent լրատվական կայքը:

Հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում սպառվել է ավելի քան 84.9 միլիոն չափաբաժին պատվաստանյութը, ինչը համապատասխանում է 1.1 չափաբաժնի յուրաքանչյուր 100 մարդու համար: Իսրայելում, սակայն, յուրաքանչյուր 100 մարդուց պատվաստվել է 48.9-ը:

ֆինանսապես ոչ շատ ապահովված երկրներն ապավինում են COVAX ծրագրին, որը, ինչպես սպասվում է, տարեվերջին ստանալու է 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով