2021-01-30-bbc29bee-5b8f-4929-ba3d-cc0967e28c0a.jpg

Հայաստան-Արցախ ավտոճանապարհին կան փակ և դժվարանցանելի հատվածներ

Տեղացած ձյան պատճառով ներկայում դժվարանցանելի են Արցախից դեպի Հայաստան՝ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Այս մասին տեղեկացրին Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Կցորդիչով բեռնատարների համար փակ է Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը։ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ՝ ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին իրականացնում են ձնամաքրման և աղացանման աշխատանքներ»,- հայտնում են Արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ վարորդներին հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն