ԼՂ հարցում ԱՄՆ-ը և Ռուսաստանը գործակցում են և ցանկանում են շարունակել գործակցությունը. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործակցում են և ցանկանում են շարունակել երկխոսությունը: Այս մասին հայտարարել է  ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներ են, ՌԴ արտգործնախարարի ճեպազրույցի ժամանակ մեզ  տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղում ընթացող իրադարձությունների մասին: Դա գործակցության ևս մի օրինակ է»,- ընդգծել է դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter