Արցախի Մարտունիում և Ասկերանի Խնածախ, Այգեստան համայնքներում կվնասազերծվի չպայթած զինամթերք

Մարտունիում և նրա հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, փետրվարի 1-ին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրականացնելու է հանրապետության տարածքում հայտնաբերված չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Վարնկաթաղ գյուղում և հարակից բնակավայրերում: Հնարավոր են նաև պայթեցման աշխատանքներ: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում են 6133 և 911 կարճ հեռախոսահամարները»,-հայտնում են ծառայությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն