Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են, դեպի Արցախ՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են:

Դժվարանացանելի հատվածներում ճանապարհաշինական մի քանի կազմակերպություններ իրականացրել են աղցանման աշխատանքներ: Այժմ ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն