Գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48,3 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի է, երիտասարդներ ներգրավելու անհրաժեշտություն կա. Հայոցյան |1lurer.am|

1lurer.am: Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ գիտության ոլորտում բարեփոխումների համար ակնհայտորեն անհրաժեշտ են լուրջ ներդրումներ: Բարեփոխումների իրականացման համար առաջնային խնդիրներից է գիտնականների ծերացող համայնքը: 

«Գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48,3 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի է: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ռիսկային խումբ է համարվում: Համայնքի պահպանման համար պետք է կարողանանք ներգրավել կոմպետենտ երիտասարդներ»,- նշեց Հայոցյանը՝ հավելելով, որ նախորդ տարի ստեղծվել են երիտասարդ գիտնականներով 25 նոր խմբեր, ինչը, սակայն, դեռ քիչ է:

Ոլորտի խնդիրներից են գիտական ենթակառուցվածքների մասնատվածությունն ու մաշվածությունը: Հետազոտություն իրականացնող 71 կազմակերպություններից 57-ի գիտաշխատողների թվաքանակը ցածր է 100-ից: Ըստ Հայոցյանի՝ խնդրի լուծման համար պարտադիր է գնալ գիտական հիմնարկների խոշորացման: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև