Կրակային պատրաստության պարապմունքներ՝ զորամիավորումներում

Փետրվարի 1-ին Հայաստանի զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ստուգվել են զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, մասնագիտական կարողություններն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։ 

«Մարտավարական բարդ պայմաններում զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև