Դատախազը հայտարարությամբ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի` երկրից դուրս գալու թույլտվության կապակցությամբ |news.am|

news.am: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարություն է ներկայացրել փետրվարի 2-ի նիստին:

Ըստ այդ հայտարարության` դատարանը` ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանին 2021 թվականի փետրվարի 3-ից փետրվարի 8-ը դուրս գալ ՀՀ-ից: Դրա հիման վրա ժամանակավորապես դադարեցնել սահմանափակումները, ապա` նորից կիրառել:

«Նախորդ նիստին հարցը բարձրացվել էր եւ բացատրություն չէր ստացել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ հիմքով է նրան թույլատրվել դուրս գալ երկրից»,- հայտարարեց դատախազը:

Դատավորը պարզաբանեց, որ եթե դատախազը որոշումն անհիմն է համարում, ապա կարող է բողոքարկել այն: Դատախազը խնդրեց փաստաթղթերը, որոնց հիման վրա կայացվել է որոշումը: Դատավոր Դանիբեկյանը խոստացավ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով