ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մարզային առևտրի կենտրոններում և սպասարկման գրասենյակներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային կենտրոնների աշխատակիցները հերթական ստուգայցով այսօր եղել են մարզային դեղատներում, սպասարկման գրասենյակներում ինչպես նաև առևտրի կենտրոններում։ Արձանագրվել են որոշ խախտումներ՝ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով