Արցախի 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս պահին ժամանակավոր բնակություն են հաստատում Արցախի կորցրած տարածքներից 20 հազարից ավելի քաղաքացիներ. չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան:

Այս մասին ԱԺ-ում նիստում իր ելույթում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Այս պահին Արցախի կորցրած տարածքներից 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ տարածքում: Սակայն կարող եմ փաստել, որ պատերազմի առաջին օրվանից սկսած՝ չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան: Եթե նույնիսկ լինում են դեպքեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի համապատասխան կառույցներ, որտեղ ապահովում ենք ժամանակավոր կացարանով»,- ասաց նախարարը:

Առաքելյանի խոսքով՝ ՀՀ-ում բնակվողների ժամանակավոր բնակության ծախսերը փոխհատուցվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն