Ուկրաինայում եթերազրկվում են ռուսամետ հեռուստաալիքները |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրիանայում գործող կաբելային ցանցերն այսօր սկսել են եթերազրկել Ռուսաստանից ֆինանսավորվող երեք հեռուստաընկերությունները։ 112 Украина, Newsone и ZIK հեռուստաընկերությունների հաճախականություններն արգելափակվում են երկրի Ազգային անվտանգության և Պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա։

«Այդ հեռուստաալիքների ռուսաստանյան ֆինանսավորման փաստը արդեն իսկ ապացուցված է։ Այդ հեռուստաընկերությունները Ուկրաինայի դեմ վարվող պատերազմի գործիքներից մեկն են, և դրանց հեռարձակումը արգելափակվում է երկրի ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով», – Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ` եթերազրկված հեռուստաալիքները պատկանում են Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող գործարար Վիկտոր Մեդվեդչուկին, որը նաև Ուկրաինայի Գերագույն ռադայում ներկայացված «Ընդդիմադիր պլատֆորմ» կուսակցության առաջնորդն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով