Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167568 դեպք, մեկ օրում գրանցվել է 147 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167568 դեպք, որոնցից 159045-ն` առողջացած, 3107-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4637 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 656323 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 1829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք: Ունենք 352 առողջացած և մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 779 է»,- նշված է ԱՆ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով