Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատումը. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանն ու ռազմագերիների հիմնահարցին: Օրենսդիր մարմնի հայամետ ներկայացուցիչը մասնավորապես գրել է.

«Մոտ երեք ամիս է՝ ինչ պայմանավորվածությունից հետո ակնթարթորեն ավարտվել է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակման հետևանքով սկսված Արցախյան կործանարար պատերազմը: Ադրբեջանը դեռևս  հրաժարվում է  ազատ արձակել տասնյակ հայ զինվորական ու քաղաքացիական գերիներին: Ադրբեջանը շարունակում է նաև վտանգ ներկայացնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական կրոնական ու մշակութային օբյեկտների համար:

Միացյալ Նահանգները պետք է վերսկսի ջանքերի գործադրումը Մինսկի խմբում՝ պահանջելով ինքնորոշում և խաղաղություն Արցախի ժողովրդի համար: Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը: Ես իմ կոնգրեսական գործընկերների հետ քայլեր կձեռնարկեմ Արցախի դեմ անօրինական հարձակման համար Ադրբեջանին ու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կաշխատենք ամերիկյան քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու համար, որպեսզի այն պաշտպանի մարդու իրավունքները և ժողովրդավարությունը»,- գրել է Ադամ Շիֆը:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն