Արեն Եղիազարյանը և Արա Եղոյանը նշանակվել են ՊՎԾ ղեկավարի տեղակալներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արեն Եղիազարյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ էլ Արա Եղոյանն  է նշանակվել ՊՎԾ ղեկավարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով