hetq.am: Հայաստանի ամենախոշոր վարկատուն մնում է Համաշխարհային բանկը, որին 2020 թվականի տարեվերջի տվյալներով բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 38.3%-ը:
2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968.5 մլն դոլար: Սրանից 4 մլրդ 665 մլն դոլարը Կառավարության արտաքին վարկերն են, մնացածը՝ ներքին պարտքն է ու Կենտրոնական բանկի պարտքը:
Հայաստանն արտաքին վարկերը ստանում է միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից:
Հայաստանի խոշորագույն վարկատուն կամ պարզապես պարտատերը, Համաշխարհային բանկն (ՀԲ) է: ՀԲ-ի կազմում գտնվող երկու կառույցներին՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (ՎԶՄԲ) և Զարգացման միջազգային ընկերակցությանը (ԶՄԸ) ունեցած պարտքը 2020 թվականին կազմել է Հայաստանի արտաքին վարկերի 38.3%-ը:
Հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) է, որին բաժին է ընկնում արտաքին վարկերի 16.6%-ը:
Խոշոր վարկատուներից Է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)՝ 7.7%:
Շարունակությունը՝ hetq.am-ում