tert.am: Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկել են «Յակ-40» թռչող լաբորատորիայի ստեղծման շրջանակներում գերհաղորդիչ հիբրիդային ավիաշարժիչի փորձարկումները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Նշվում է՝ 500 կվտ հզորությամբ էլեկտրական շարժիչով հագեցած հիբրիդային ուժային սարքի ցուցադրիչի հետ ցամաքային փորձարկման փուլը մեկնարկել է Նովոսիբիրսկում` փետրվարի 5-ին:
Փորձարկման առաջին փուլի շրջանակներում շարժիչի էլեկտրամատակարարմանը միացված օդանավը շարժվել է թռիչքուղու երկայնքով: Դա անհրաժեշտ է ուժային սարքավորումների, թռչող ապարատների, դրանց համակարգերի ու սարքավորումների գործունակությունը գետնի վրա ստուգելու համար: