Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն՝ Հադրութի ուղղությունից. մինչ օրս հայտնաբերվել է 1365 աճյուն

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվարի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն