Ստեփանակերտի առաջնագծում պաշտպանական դիրք չունեինք, Շոշի ուղղությունը, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէին. Ա. Հարությունյանը՝ պատերազմի տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակի մասին

Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ երկրի ղեկավարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակը և պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը:

«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետրի վրա, Ստեփանակերտի առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք: Շոշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն ամբողջությամբ թողել է դիրքերը: Այսինքն Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր, խնդրել էի, որ Մարտակերտից մի փոքր խումբ հերթապահեր Արմենավանի ուղղությունում, որպեսզի ժամանակին ահազանգի, թե ինչ է կատարվում»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ պատերազմի օրերին հոսանքի և կապի խնդիր չեն ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ կայաններ թիրախավորվել են ադրբեջանական ԶՈՒ-եր կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով