hetq.am: Արցախում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման համարա անհրաժեշտ է մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար, որ կառուցվի 8000 տուն կառուցվի: Այս մասին ասաց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Արցախի կառավարությունը Ռուսաստանի կառավարությանն է դիմել 7000 տուն կառուցելու հարցում աջակցության համար, այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում: Նախարարի խոսքով՝ առաջիկայում ՌԴ-ի կառավարությունը որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ: Տների մյուս մասն էլ նախատեսված է կառուցել Հայաստան համահայկական հիմնադրամի օժանդակությամբ:
Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում թռիչքային ծրագրով կառուցվում է 5 տուն, որոնց մեր առաջիկա հրապարակումներում մանրամասն կանդրադառնանք: Ուսումնասիրվում են Արցախի բոլոր բնակավայրերը, որոնց տարածքներում նոր տներ պետք է կառուցվեն: Վնասված տների նորոգման աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել այս տարվա երկրորդ եռամսյակում:
Քաղաքաշինության նախարար Արման Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել hetq.am-ում: