2021-02-08-0553ea69-d9c6-4687-8aa9-5cf24a9881be.jpg

Մակունցը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրային պահանջի բացակայության չափորոշիչը |armenpress.am|

armenpress.am: Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չի տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել: Այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ համաձայնության գալով արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ուրեմն այդպես է»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը հավելեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց առաջարկը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն