Դրանք կօգնեն մեղմելու սոցիալական վիճակը և լրջագույն ներդրումներ ներգրավել։ Բայց, նախևառաջ, հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ինքն այդ բարեփոխումների իրականացումը ստանձնած թիմի մի մասն է, քայլում է նույն ճանապարհով ու կիսում երկիրը դժվար վիճակից դուրս բերելու մեր անկոտրում վճռականությունը։
Մենք պետք է վերլուծենք արդյունքները և, եթե կարիք կա, վերանայենք ու փոփոխությունների ենթարկենք Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը։ Այստեղ խիստ կարիք կա վերահսկողական գործառույթի ուժեղացման և հատվող շահերը փոխզսպող գործիքակզմի կիրառության։
Առավելագույնս հավաքենք ապառքերը և կարգավորենք լճի ափամերձ տարածքների վարձակալման իրավունքների տրամադրման կարգը։ Որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի մեր սահմանած չափանիշներին համապատասխան ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր։
Ահռելի անելիք ունեն բոլորը՝ սկսած գրասենյակային աշխատողներից մինչև պահնորդական հատուկ ջոկատի անդամներ։ Բոլորի գործունեության հիմքում պետք է լինի պետության ու դրա քաղաքացու շահի սպասարկումը։ Ապա «Սևան» ազգային պարկի» աշխատակիցների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկեցինք նրանց հուզող հարցերը։ Ի գո՛րծ։ Հազար մղոն ճանապարհն սկսվում է առաջին քայլերից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։