Արցախի Մարտակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ համայնքներում ու հարակից բնակավայրերում փետրվարի 9-ին սակրավորական ջոկատներն ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում: Այս մասին տեղեկացրին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է 911 հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից: