2021-02-09-d0f3d8cf-8fb3-488e-bf47-baa81913bd4d.jpg

Փաշինյանը նոր նշանակում է կատարել վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լենա Նիկողոսյանի դիմումը՝ Լենա Գալուստի Նիկողոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն