2021-02-09-d03f2cc9-4b42-428a-b5b4-10aa03af34ca.jpg

Հայ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են Պուտինը, Լավրովը եւ Շոյգուն․ Հայաստանում ՌԴ դեսպան |news.am|

news.am: Հայ ռազմագերիների վերադարձը կարեւոր խնդիր է, որով զբաղվում են անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային խնդիրներից մեկն է, որի հետ անձամբ զբաղվում են մեր նախագահը, մեր արտգործնախարարը եւ պաշտպանության նախարարը: Իհարկե, միգուցե այս հարցի լուծումն այնքան արագ չի ընթանում, որքան կցանկանայինք, բայց, հավատացեք, արվում է առավելագույնը: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի»,- ասաց դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն