Դատարանը թույլատրել է Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:

Դիմումը ներկայացնելիս պաշտպան Խուդոյանը նշել է, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծել է, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։

Մեղադրող կողմը չի առարկել՝ նշելով, որ եթե խոսքը վերաբերում է պետության կողմից Ռոբերտ Քոչարյանին տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով