Երևանի ավագանին որոշում է կայացրել միավորել նույն գործառույթ իրականացնող երկու բաժինները |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման բաժին: Նման նախագիծ ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է աշխատակազմի նույն գործառույթ իրականացնող երկու բաժինների միավորել և դրա արդյունքում ավելի արդյունավետ աշխատող մեկ բաժին ստեղծել:

Նախագծով առաջարկվել էր վերակազմակերպել աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» և «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները և ստեղծել մեկ նոր բաժին՝ «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման» անվանումով:

Ուսումնասիրությունները և վերլուծությունները կատարելիս հաշվի են առնվել քաղաքաշինության և կոմունալ տնտեսության ոլորտների փոխկապակցվածությունը և այդ բնագավառներում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 94-րդ հոդվածում Երևանի վարչական շրջանների ղեկավարներին վերապահված լիազորությունների համատեղված լինելը, ինչպես նաև տնտեսական բաղադրիչը՝ համաձայն որի աշխատավարձի ֆոնդի տարեկան տնտեսումը կազմելու է 5 միլիոն 904 հազար ՀՀ դրամ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով