Արցախում հրադադարից ի վեր ականների վրա պայթել է 14 ադրբեջանցի, այդ թվում՝ 5 զինվորական |1lurer.am|

1lurer.am: Արցախում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ականների վրա պայթել է 14 ադրբեջանցի: Այս մասին տեղեկանում ենք Anadolu գործակալությունից:

Ականի վրա պայթածներից 5-ը զինվորական են եղել, 9-ը՝ քաղաքացիական անձինք: Այդ ընթացքում ականների պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 52 զինվորական և 8 քաղաքացի:  

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել այդ տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի իրականացվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն