Արցախում անօթևան մնացած ընտանիքներին բնակարան տրամադրելու համար անհրաժեշտ է 200 մլն դոլար |tert.am|

tert.am: ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հավաստմամբ՝ Արցախում անօթևան է մնացել 40.000 անձ:

Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարտա Դանիելյանը  հայտնեց՝ բոլոր անօթևան անձանց բնակարանով ապահովելու համար անհրաժեշտ է 200 միլիոն դոլար, իսկ թեթև կոնստրուկցիայով 5 փորձնական տուն արդեն պատվիրված է:

«Բոլոր քաղաքաշինական հարցերը միասին կազմում են 200 միլիոն դոլար: Կառուցվելու են տնակներ, որոնցից հինգն արդեն պատվիրված են։ Տարբեր շրջաններում  տնակներ պետք է կառուցվեն հենց տարհանվածների համար, բայց այս պահին դեռ պատվիրված են միայն փորձնական հինգը»,- ասաց Մարտա Դանիելյանը:

Նախարարության ներկայացուցիչը նաև նշեց, որ աշխատանքները հին բնակարանային ֆոնդում ևս սկսված են:

«Ներկա պահին, բացի այդ թեթև կոնստրուկցիայով կառուցվող տներից սկսվում են աշխատանքներ հին բնակարանային ֆոնդի հետ կապված, արդեն սկսել են տրամադրել առանձնատներ անօթևան արցախցիների համար և շինարարության ավարտից հետո տեղահանվածները կարող են այնտեղ բնակվել»,- ասաց Մարտա Դանիելյանը:

Նա տեղեկացրեց, որ տեղահանվածների համար այս պահին տներ են կառուցվում Քոլատակ գյուղում:

Քաղաքաշինության նախարարության խոսնակը նշեց՝ հստակ չեն կարող ասել՝ երբ բոլոր տեղահանված ընտանիքները կունենան բնակարան:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն