ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1296,3 հա տարածք |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1296,3 հա տարածք, 413,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 249 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն