2021-02-11-f3cb0260-f087-43f2-9c48-a9fee6657327.jpg

Կայացել է հեռախոսազրույց ԱՄՆ և Չինաստանի նախագահների միջև |azatutyun|

azatutyun.am։ Կայացել է հեռախոսազրույց Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահների միջև: Սա անցյալ ամիս ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Ջո Բայդենի առաջին զրույցն է Սի Ծինփինի հետ:

«Նախագահ Բայդենն ընդգծել է իր լուրջ մտահոգությունները՝ կապված Պեկինի հարկադրական և անարդար տնտեսական գործունեության, Հոնկոնգում բռնությունների, Սինցզյան քաղաքում մարդու իրավունքների ոտնահարումների և տարածաշրջանում, ներառյալ՝ Թայվանի նկատմամբ, ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների հետ», – ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն