Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում՝ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին իր ելույթում:

Պատգամավորի խոսքով՝ դրանք մեր հասարակությունը քայքայելու, թուլացնելու, պետության քաղաքական դեմքերի՝ իշխանության նկատմամբ անվստահություն առաջացնելու, մեր երկիրը կազմաքանդելու ներերկրային և դրսից գեներացվող տրամադրությունների համար են արվում:

«Ուզում եմ հասկանալ, թե մենք ինչպես ենք պայքարելու արտերկրում Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանությունների դեմ անվանարկող, ամենասարսափելի հայհոյանքներով, զրպարտություններով ստեղծվող քոնթենտի դեմ, և դրանք մեծ ջանասիրությամբ տարածվում են տեղական լրատվամիջոցների կողմից՝ հղումներով»,- ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ դրանք հիմնարար լուծումների կարիք ունեն:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար տուգանքների չափը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով