Եթե ունենայինք ամուր բանակ, բնակեցված տարածքներ, կունենայինք այլ իրավիճակ. Վահան Քերոբյան |hetq.am|

hetq.am: «Սեպտեմբերի 27-ից ես և իմ երկու եղբայրները մասնակցել ենք պատերազմին։ Սկզբից եղել ենք Մարտակերտում և Աղդամում, հետո՝ Հադրութում։ Տեսել եմ այնտեղ եղած իրավիճակը և հասկանում եմ, որ դա մեր ամբողջ սերնդի երեսնամյա գործողությունների արդյունքն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ իհարկե, կա երկրի կառավարություն, որը պատասխանատու է այն գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել իր կառավարման ընթացքում, բայց ինքը չի պատրաստվում որպես ՀՀ քաղաքացի պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, և միայն իր աշխատանքի շնորհիվ է պլանավորում շտկել այն իրավիճակը, որում հայտնվել ենք։ 

«Եթե ունենայինք ամուր բանակ, ունենայինք  բնակեցված տարածքներ, ոչ թե մեծամասամբ ամայի տարածքներ, կունենայինք լրիվ այլ իրավիճակ»,- հավելեց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն