Ռուս խաղաղապահներն ավելի քան 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի. ՌԴ ՊՆ |factor.am|

factor.am: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները  շարունակում են աջակցություն ցուցաբերել ՀՀ-ի ու Ադրբեջանի պետական մարմիններին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու տուժած շրջաններում բնակվող բնակիչների նորմալ կենսագործունեության ապահովման համար պայմաններ ստեղծելու հարցում։

Տեղեկացվում է, որ ադրբեջանական կողմի զինվորականների խնդրանքով՝ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղով Ադրբեջանի Հանրապետության երկու շարասյուն ավտոմոբիլային տեխնիկայի անվտանգ տեղաշարժը։ Ավելի քան 60 բեռնատար մեքենա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շինանյութ են տեղափոխել Շուշի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն