Ռուս սակրավորները ավարտել են Արցախի Մարտունու շրջանի ականազերծման աշխատանքները |1lurer.am|

1lurer.am: Ռուս սակրավորները ավարտել են Արցախի Մարտունու շրջանի ականազերծման աշխատանքները

2020-ի նոյեմբերի 23-ից սկսած՝ գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1358.3 հա տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 բնակելի շենք, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24.3 հազար պայթյունավտանգ առարկա: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Տարածքը չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից ականազերծելու աշխատանքների ժամանակ կիրառվել են Уран-6 բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակի պայմաններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն