Արայիկ Հարությունյանը Ասկերանի շրջանում ծանոթացել է նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. 

«Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր այցելել եմ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին:
 
Շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: Շուտով կմեկնարկեն նմանատիպ ևս մի քանի խոշորամասշտաբ բնակարանաշինական ծրագրեր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով