Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել ՊՆ-ի դիմաց |1lurer.am|

1lurer.am: Այսօր ՀՀ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են արել մարզերից ժամանած մի խումբ քաղաքացիներ, որոնք մասնակցել են արցախյան ռազմական գործողություններին: Նրանք բողոքում են, որ իրենց անունները որևէ տեղ նշված չեն:

Նրանց խոսքով՝ չկան ո՛չ իրենց զինվորական գրքույկները, ո՛չ փաստաթղթեր, որտեղ նշված լինի, որ իրենք պատերազմի մասնակից են:

Քաղաքացիներին ՊՆ-ից ուղղորդել են Կենտրոնական զինկոմիսարիատ:

Ինչպես հայտնում է «Լուրերի» թղթակիցը, քաղաքացիները ներկայումս Կենտրոնական զինկոմիսարիատում են: Զինկոմիսարիատից երեք քաղաքացու հրավիրել են ներս՝ զրուցելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև