Իրանն արդեն այս շաբաթ կարող է արգելափակել ՄԱԿ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանն արդեն այս ամիս կարող է արգելել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին՝ այցելել երկրի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներ՝ տեսչական ստուգումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։

«Եթե մյուս պետությունները չեն կատարում [միջուկային համաձայնագրով ստանձնած] իրենց իսկ պարտավորությունը, ապա Իրանի կառավարությունը պարզապես ստիպված կլինի մինչև փետրվարի 21-ը հրաժարվել այդ համաձայնագրին կից արձանագրության պահանջների կամավոր կատարումից», – հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակն՝ ընդգծելով, սակայն, որ այդ քայլով Թեհրանն ամբողջությամբ չի արգելափակի ՄԱԿ-ի տեսչական այցելությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով